
«Ֆլեշ» ընկերությունն ուրախությամբ հայտնում է, որ ընդլայնում է Express Shop-երի իր ցանցը՝ առաջարկելով նոր հնարավորություններ հաճախորդներին։
Տվյալները բեռնվում են...

Երեք տասնամյակ «Ֆլեշի» անունն առաջին հերթին կապվել է ավանդական վառելիքի մատակարարման հետ։ Այսօր ընկերությունն ընդլայնում է իր գործունեության սահմանները՝ զարգացնելով էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություններ, արդիականացնելով ենթակառուցվածքներն ու ներդնելով թվային լուծումներ։ Կուտակած փորձը դառնում է նոր ուղղություններով առաջ շարժվելու հիմք։
Forbes-ի առցանց հրատարակությունների հետ համագործակցությամբ Elite Reports-ի պատրաստած հոդվածում «Ֆլեշի» գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը ներկայացնում է ընկերության զարգացման նոր փուլը՝ Flash 3.0-ն։ Նրա խոսքով՝ սա մարքեթինգային արշավ չէ, այլ ընկերության ամբողջական վերափոխում, որը վերաբերում է ոչ միայն ապրանքներին ու ծառայություններին, այլև թիմին և աշխատանքի կազմակերպմանը։
«Ընկերության առաքելությունն այլևս չի սահմանափակվում վառելիքի մատակարարմամբ․ այն ներառում է նաև Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքներին առնչվող ծառայությունների զարգացումը։
Այս փոփոխությունների հիմքում պարզ սկզբունք է՝ ավելի քիչ ռեսուրսներով ավելի մեծ արժեք ստեղծել։
«Ֆլեշի» արդիականացնում է էներգիայի բաշխման ենթակառուցվածքները, վառելիքի ավանդական վճարային կտրոններից անցնում թվային համակարգերի և աստիճանաբար ներդնում ավելի մաքուր տեխնոլոգիաներ»,- ասում է Սանասար Բեգլարյանը։
Էներգաարդյունավետությունը, պատասխանատու շինարարությունն ու ավելորդ բեռնափոխադրումների կրճատումը նույն մոտեցման մասերն են։ Բեգլարյանի համոզմամբ՝ բնապահպանական առումով լավագույն որոշումը հաճախ նաև բիզնեսի համար ամենախելամիտ լուծումն է։
Էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայությունների զարգացումն այս վերափոխման կարևոր ուղղություններից է։ Լիցքավորիչների հասանելիությունը կայանատեղիներում և սուպերմարկետների տարածքներում կարող է նպաստել ցանցի ընդլայնմանը։
Միաժամանակ, Բեգլարյանը մեծ ներուժ է տեսնում ավանդական ոլորտների՝ տրանսպորտի, շինարարության, էներգետիկայի և մանրածախ առևտրի վերափոխման մեջ։ Թվային ծառայությունները, արհեստական բանականությունն ու խելացի ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը և ավելի նպատակային օգտագործելու ռեսուրսները։
Այս հեռանկարում Հայաստանն ունի իր առավելությունները։ Երկրի փոքր չափերը Բեգլարյանը դիտարկում է որպես արագ գործելու հնարավորություն։ Հայաստանում և սփյուռքում կրթված ու տաղանդավոր մարդկանց ներուժը, տոկունությունն ու հավակնությունները կարող են երկիրը դարձնել կայուն զարգացման տարածաշրջանային օրինակ։
Ընկերության երեսնամյակից հետո Սանասար Բեգլարյանն ավելի մեծ ուշադրություն է դարձրել այն արժեքներին, որոնք պետք է տեսանելի լինեն ամենօրյա աշխատանքում՝ լցակայաններից մինչև գլխավոր գրասենյակ։ Խոհեմությունը, հավատարմությունն ու հոգատարությունը նա համարում է ընկերության գործունեության անբաժանելի մասը։ Բնության հանդեպ պատասխանատվությունն արտահայտվում է նաև բնապահպանական նախաձեռնությունների ֆինանսավորմամբ։
«Ֆլեշի» տեսլականում կայուն զարգացումն արդեն տնտեսական ռազմավարություն է, բիզնեսի անհրաժեշտություն և պատասխանատվություն ապագա սերունդների հանդեպ։ Երկարաժամկետ հաջողության հիմքը ոչ միայն բաժնետերերի, այլև հասարակության համար ստեղծվող արժեքն է։ Իսկ ապագան, Բեգլարյանի համոզմամբ, պատկանում է նրանց, ովքեր պատրաստ են վերափոխվել այսօր։

«Ֆլեշ» ընկերությունն ուրախությամբ հայտնում է, որ ընդլայնում է Express Shop-երի իր ցանցը՝ առաջարկելով նոր հնարավորություններ հաճախորդներին։

«Ֆլեշ»-ն արդիականացնում է էներգիայի բաշխման ենթակառուցվածքները, թղթային վճարային կտրոններից անցնում թվային համակարգերի և աստիճանաբար ներդնում ավելի մաքուր տեխնոլոգիաներ։