
«Ֆլեշ» ընկերությունն ուրախությամբ հայտնում է, որ ընդլայնում է Express Shop-երի իր ցանցը՝ առաջարկելով նոր հնարավորություններ հաճախորդներին։
Տվյալները բեռնվում են...

Դասավանդի’ր, հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամն արդեն 10 տարի հավաքագրում, վերապատաստում և մարզեր է ուղարկում տարբեր առարկաների ուսուցիչների՝ մասնագետների բացը լրացնելու համար:
«Ֆլեշ» ընկերությունն ու «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ամիսներ առաջ ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում «Ֆլեշն» օգնելու է Լոռու մարզի դպրոցներում ուսուցիչների ներգրավման ծրագրին։
2026-27 ուսումնական տարում «Ֆլեշի» աջակցության շնորհիվ 6 ուսուցիչ-առաջնորդներ կմեկնեն Լոռու մարզի դպրոցներ և կդասավանդեն տարբեր առարկաներ՝ լրացնելով կադրային պակասը։
Աջակցությունը տրամադրվում է «Ազգակերտների դպրոցների հովանավորություն» ծրագրի շրջանակում, որի նպատակն է նպաստել Հայաստանի գյուղական և սահմանամերձ համայնքների դպրոցներում որակյալ կրթության հասանելիությանը։
«Արժեքավոր կրթական ծրագրերին աջակցությունը մեզ համար պատասխանատվություն է ապագայի հանդեպ։ Կրթական նախաձեռնություններին աջակցությունը մեր ընկերության երեսնամյա պատմության ընթացքում միշտ է առանձնահատուկ տեղ է ունեցել, մենք խորապես հավատում ենք, որ կրթությունը փոխում է մարդկանց կյանքը, ձևավորում է գիտակից սերունդ և բարձրացնում հասարակության որակը։ Այդ պատճառով նման նախաձեռնություններին աջակցելը մեզ համար ոչ միայն սոցիալական պատասխանատվության դրսևորում է, այլև ռազմավարական, երկարաժամկետ ներդրում ապագայի մեջ՝ նոր հնարավորությունների ստեղծման, մարդկային ներուժի զարգացման և կայուն առաջընթացի ապահովման համար»,- նշել է «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը։

«Ֆլեշ» ընկերությունն ուրախությամբ հայտնում է, որ ընդլայնում է Express Shop-երի իր ցանցը՝ առաջարկելով նոր հնարավորություններ հաճախորդներին։