
«Ֆլեշ» ընկերությունն ուրախությամբ հայտնում է, որ ընդլայնում է Express Shop-երի իր ցանցը՝ առաջարկելով նոր հնարավորություններ հաճախորդներին։
«Ֆլեշը» հիմնադրվել է 1995թ-ին՝ որպես վառելիք ներմուծող և վաճառող ընկերություն։ Այսօր՝ ավելի քան 30 տարի անց, այն Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքներում ծառայություն մատուցող խոշորագույն ընկերություններից մեկն է․ ՀՀ ամբողջ տարածքում գործող «Ֆլեշի» շուրջ 60 վառելիքի կայաններում ներկայացված է բարձրորակ ավտոբենզինի տեսականի, դիզելային վառելիք և հեղուկ գազ, իսկ լցակայաններին կից գործող Express Shop մանրածախ առևտրի կետերը առաջարկում են սնունդ, սուրճ, մեքենայի և ճանապարհի համար անհրաժեշտ պարագաներ։ Լցակետերը ակտիվորեն համալրվում են նաև էլեկտրական մեքենաների լիցքավորման Express Charge կայաններով։
Ընկերության գործարկումը ուղեկցվել է Հայաստանի անկախության դժվարին շրջանի լուրջ մարտահրավերներով, երբ երկրում բացակայում էին վառելիքի պահեստները և անհրաժեշտ ենթակառուցվածքները: «Ֆլեշ»-ը սկսել է իր գործունեությունը ընդամենը մի քանի հոգուց բաղկացած փոքր թիմով և վառելիքի լուրջ պակասի պայմաններում դարձել է այս ռազմավարական առումով կենսական ռեսուրսի կարևոր մատակարար՝ արդյունավետորեն լրացնելով շուկայում առկա դեֆիցիտը:
Նոր, հարմար և արագ հավելված, որը փոխարինում է ֆիզիկական վառելիքի վաուչերներին: Միացեք Flash բջջային հավելվածին, վճարեք QR կոդով «Ֆլեշ» վառելիքի կայաններում և գնեք վառելիք ավելի մատչելի գնով:
Արտադրանքը ենթարկվում է խիստ որակի վերահսկողության՝ ձեր մեքենային հասնելուց առաջ, ապահովելով մաքուր, արդյունավետ և հուսալի վառելիք յուրաքանչյուր լիտրում։ «Ֆլեշ»-ի բենզալցակայաններում հասանելի են բարձրորակ բենզին, դիզելային վառելիք, հեղուկ գազ/պրոպան (LPG)՝ անվտանգ և վստահելի երթևեկության համար։
Express Shop-ը «Ֆլեշ» բենզալցակայաններում առաջարկում է ճանապարհին անհրաժեշտ ամեն ինչ՝ հարմարավետ կանգառի համար։ Այստեղ կարող եք գտնել Hotster հոթ-դոգ, թարմ պատրաստված սուրճ, սուրճ կաթով, զովացուցիչ ըմպելիքներ, քաղցրավենիք և այլ անհրաժեշտ ապրանքներ։ Express Shop-ը ստեղծված է, որպեսզի յուրաքանչյուր կանգառ լինի արագ, հարմարավետ և հաճելի։


«Ֆլեշ» ընկերությունն ուրախությամբ հայտնում է, որ ընդլայնում է Express Shop-երի իր ցանցը՝ առաջարկելով նոր հնարավորություններ հաճախորդներին։

2026-27 ուսումնական տարում «Ֆլեշի» աջակցության շնորհիվ 6 ուսուցիչ-առաջնորդներ կմեկնեն Լոռու մարզի դպրոցներ և կդասավանդեն տարբեր առարկաներ՝ լրացնելով կադրային պակասը։

Flash ընկերությունը հոբելյանական միջոցառումների մեկնարկը տվեց իր 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմամբ՝ նշանավորելով անցած ուղին և ազդարարելով նոր դարաշրջանի սկիզբը՝ ներկայացնելով իր Flash 3.0 հայեցակարգը։